Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Facebook-ը կաջակցի՞ արվեստագետներին

Facebook-ը կաջակցի՞ արվեստագետներին
03.05.2020 | 22:14

Կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով երաժշտական փառատոները, համերգները, վարպետության դասերը կա՛մ հետաձգվում են, կա՛մ չեղարկվում, կա՛մ հնարավորության դեպքում՝ ձևափոխվում ու ներկայացվում առցանց հարթակներում: anmmedia.am-ը տեղեկացնում է, որ արվեստագետներին և փոքր բիզնեսին աջակցելու նպատակով Facebook-ը նախատեսում է էջերին հնարավորթյուն տալ գումար վաստակել՝ ակտիվացնելով տեսանյութերը վճարովի դարձնելու գործառույթը: Համերգասրահները և ակումբները փակ են, անկախ երաժիշտներ կանգնել են ֆինանսական ճգնաժամի առջև: Համավարակով պայմանավորված սահմանափակումները որքան էլ մեղմացվեն, դեռ երկար ժամանակ, քիչ հավանական է թվում բազմամարդ միջոցառումների մեկնարկը:

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ